Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայաստանցու առողջությամբ են հետաքրքրված

Հայաստանցու առողջությամբ են հետաքրքրված
03.11.2015 | 00:34

Որքա՞ն գումար եք տարեկան ծախսում բժշկի դիմելու, դեղեր գնելու համար, առողջարանային հանգստի գնացե՞լ եք... Այս կարգի հարցեր են ներառված Հայաստանի առողջապահության նախարարության պատվերով իրականացվող սոցհարցումների թերթիկներում, ինչի նպատակն է պարզել հանրության առողջական վիճակը` թվերով: Մեր տեղեկություններով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է պահանջել, որ Հայաստանը առողջության «թեստ» հանձնի ու տվյալներ ներկայացնի իրեն:
Արդեն մի քանի օր հարցումներ են անցկացվում: Հարցաթերթիկներում ներառված են նաև քաղաքացիների եկամուտներին առնչվող հարցեր, պարզելու` ա՞յդ, թե՞ այլ միջոցներով են բժշկական ծառայություններից օգտվում: Թե ինչու են ԱՀԿ-ին հետաքրքրում հայաստանցու եկամուտները, եթե նպատակը առողջապահական խնդիրների վերհանումն է, մտածելու տեղիք է տալիս: Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, մշտապես «ոչ» պատասխանն է տրվում, երբ հնչում է հարցը` այս տարի առողջարանում հանգստացե՞լ եք: «Այսօր հարցումներին մասնակցած քառասուն քաղաքացիներից միայն մեկն էր եղել առողջարանում, այն էլ բարեկամի միջոցով էր դասավորել»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ սոցիոլոգներից մեկը` հավելելով, որ հարցմամբ նաև փորձում են պարզել` դեղատները միայն դեղատոմսո՞վ են դեղ վաճառում, թե՞ նաև առանց դրա, ինչը գրեթե միշտ արգելված է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ